pt:page_news_item, lang:arm
ՆորություններԱՅՍՕՐ ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ, ՎԱՐՊԵՏ
Հրանտ Մաթևոսյանն ասում էր. «Մարդիկ կան, գալիս-խրվում են քո օրվա մեջ, և այլևս դու չես օրվադ տերը, մարդիկ կան, գալիս-խրվում են կյանքդ ու քեզ տեր են դառնում, ավելին՝ տեր են դարձնում քեզ... Ու ապրում են այդ մարդիկ քեզ հետ, քո մեջ՝ անկախ նրանից՝ հեռո՞ւ են, մո՞տ, ծանո՞թ են, անծանո՞թ: Իրենք են, և առանց իրենց դու արդեն դու չես...»:

Ճիշտ այդպես ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆ հսկան եկավ ու իր արվեստով խրվեց մեր հավաքական օրվա մեջ, և այլևս ինքը դարձավ այդ հավաքական օրվա տերը: Եկավ ու ապրեց մեր մեջ՝ անկախ նրանից՝ մենք նրան ճանաչեցի՞նք, մոտեցա՞նք, թե մնացինք անծանոթներ: Հայ կինոն այլևս ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆՈՎ Է: Համաշխարհային կինոն այլևս ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆՈՎ Է ու մենք մի օր, անկասկած, արժանի կլինենք մեզ աշխարհին պարզերես արած ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆ երևույթին ու նրա արվեստին:

Շնորհավոր ծնունդդ, Վարպետ:

Առողջ, խաղաղ, ներդաշնակ օրեր ու տարիներ Ձեզ:

Լուսանկարում՝ Արտավազդ Փելեշյանը (ձախից) Հենրիկ Մալյանի հետ, «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի նկարահանումների ժամանակ:
22.02.2021