pt:page_news_item, lang:arm
ՆորություններՓԱՐԱՋԱՆՈՎԸ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ԱՉՔԵՐՈՎ
Հունվարի 15֊ին սկսվեց Կինեմատոգրաֆիստների միության կինոդիտում֊քննարկումների նոր տարեշրջանը, և անդրանիկ կինոերեկոն նվիրված էր 20֊րդ դարի ֆենոմեններից մեկին՝ Սերգեյ Փարաջանովին։
 
Երիտասարդ կինոռեժիսոր ԱՐԹՈՒՐՈ ՍԱՅԱՆԻ՝ Վարպետի 95֊ամյա հոբելյանին նվիրված «#MAESTRO95» ֆիլմը Կինոյի տան Փոքր կինոսրահում հյուրընկալել էր տասնյակ երիտասարդների, ովքեր հետաքրքրությամբ դիտեցին ֆիլմը, այնուհետև զրուցեցին, քննարկեցին, իրենց իմացածը հարստացրին նոր պատմություններով ու հուշերով։
 
Ավելի քան երկու ժամ Բուխարու սրահում թևածում էր Մաեստրոյի ներկայությունը, հատկապես կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանի, վաստակաշատ կինոգետ Սուրեն Հասմիկյանի և այլոց անմահ պատմությունների շնորհիվ։
 
Ահա կինոտարվա այսպիսի մեկնարկ...
24.01.2020