pt:page_news_item, lang:arm
ՆորություններՇՈՒՐՋ ԵՐԿՈՒ ԺԱՄ ԶՈՒԼՈՒՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԵՏ...
Դեկտեմբերի 5-ի երեկոն Կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տանը ջերմ էր և հյուրընկալ, քանզի վաստակաշատ նկարիչ ԶՈՒԼՈՒՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ծննդյան նախօրեն էր:
 
Կինոյի տան Փոքր կինոսրահում ցուցադրվեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆԻ և ՇՈՒՇԱՆԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ հեղինակած «ՄԻ ԱՆՁԱՅՆ ԿԱՐՈՏ» վավերագրական ֆիլմը, որից հետո Բուխարու սրահի գողտրիկ մթնոլորտում ֆիլմի հեղինակներն ու մյուս ներկաները հիշեցին արվեստագետին, կիսվեցին բազում հուշերով, պատմեցին ֆիլմի ստեղծման ընթացքում եղած զավեշտալի դրվագներ...
 
Ահա այսպիսի նախատոնական կինոերեկո...
26.12.2019