pt:page_news_item, lang:arm
ՆորություններՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԿԻՆՈՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵՑ
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նոր ձեռնարկը՝ ուղղված Հայոց բանակի զինծառայողների մարտական ոգու բարձրացմանը և մշակութապես զարգացմանը, դեկտեմբերի 16-ին Կինոյի տան մեծ դահլիճում հյուրընկալել էր հարյուրից ավելի զինծառայողների և սպաների:
 
Անդրանիկ հանդիպմանը ցուցադրվեցին կինոռեժիսոր ՍԱՄՎԵԼ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ՝ Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված «ԱՐԹՈՒՐ ՂԱՐԻԲՅԱՆ» և «ՀԱՐԱՏԵՎ ԿՌԻՎ» փաստավավերագրական ֆիլմերը: Վերջինը, ի դեպ, ցուցադրվում էր առաջին անգամ:
 
Համատեղ միջոցառումները լինելու են շարունակական՝ ընդգրկելով թե՛ Արցախյան ազատամարտի վավերագրություն, թե՛ հայ և համաշխարհային այլ բազմաժանր ֆիլմեր՝ հատկապես նոր հայկական կինոն:
18.12.2019