pt:page_news_item, lang:arm
ՆորություններԿԱՐԵԼԻ Է ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ՀԱՅ ԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ, ԿԱՄ՝ ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ «ՏԵՐՅԱՆ»...
Քիչ առաջ ստացվեց շատ ուրախալի մի լուր, որին, կարծում ենք հայ կինոգործիչները սպասել են տասնամյակներով:
 
Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ներկայացմամբ Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտների ֆինանսավորման շարունակական գործընթացի շրջանակներում ՀՀ կառավարությունը, ի թիվս այլ հատկացումների, որոշում է կայացրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ՀՀ 2019 թ. պետական բյուջեի հարկային եկամուտներից հատկացնել 4,243.1 հազ. դրամ՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` ամրացված շենք-շինության վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար:
 
Սա բացառիկ մի հնարավորություն է, որը թույլ կտա Հայաստանի ազգային կինոկենտրոնին վերադառնալ
Տերյան փողոց՝ «Տերյան 3» և բացառիկ նպաստավոր ու հայ կինոյին պատշաճ պայմաններ ստեղծել հայկական կինոարվեստը լավագույնս ներկայացնելու, հանրայնացնելու համար:
 
Տերյան փողոցը հայ կինոգործիչների համար եզակի ու անկրկնելի հիշողությունների խորհրդանիշ է, ինստիտուցիոնալ հիշողության խորհրդանիշ:
Հուսանք, որ հայ կինոն կվերադառնա նաև «Տերյան 2»:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության ցուցադրությունից՝ ձախից՝ «Տերյան 2»-ի դիմաց: Աջից՝ Դանիել Դզնունի՝ «Հայֆիլմի -ի հիմնադիրներից:
17.10.2019