pt:page_news_item, lang:arm
ՆորություններՄՏԵՐՄԻԿ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում շնորհավորեցինք մեր գործընկերոջը՝ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, սցենարիստ ՎԱԼԵՐԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ՝ ծննդյան 65-ամյակի կապակցությամբ, և հանձնեցինք Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության պատվոգիրը՝ կինոարվեստում ունեցած մեծ վաստակի և ներդրման համար:

Ընկերների շրջապատում ու ընկերների հետ ծավալված զրույցն էլ կինոյի այսօրվա ու վաղվա, հոբելյարի անցած ճանապարհի, ընտանիքի, ստեղծագործական մտորումների ու անելիքների շուրջ էր: Բնականաբար, նաև լավ հիշողություններ:

Կրկին ու կրկին շնորհավորում ենք մեր գործընկերոջը:

01.10.2019