pt:page_news_item, lang:arm
ՆորություններՀԱՅ ԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԿԻՍՈՒՄ ԵՆ ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ ԿՈՐՍՏՅԱՆ ՎԻՇՏԸ
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը, միության վարչությունն ու նախագահ Հարություն Խաչատրյանը իրենց ցավակցությունն են հայտնում հայ մշակույթի նվիրյալ անձի՝ ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ մահվան կապակցությամբ:
 
Երվանդ Ղազանչյանի անունը երկար տասնամյակներ կապված էր հայ թատրոնի հետ և ընդմիշտ կմնա կապված, քանզի մեծ է նրա ներդրումը հազարամյա հայ թատրոնում: Նրա գործը թատերական արվեստում մեծապես նպաստել է հայ թատրոնի զարգացմանը, քանզի շարունակելով իր մեծ նախորդներին և անմնացորդ նվիրվելով արվեստին, Երվանդ Ղազանչյանն իր նուրբ ու երբեմն անտեսանելի ձեռագիրն է թողել մեր թատրոնի պատմության մեջ՝ կերտելով անմոռանալի ստեղծագործություններ, սերունդներ, թողնելով սկզբունքներ, մոտեցումներ, գույներ:
 
Երվանդ Ղազանչյան մարդու և ստեղծագործողի խտացումները ներդաշնակ էին և նրա գեղեցիկ ապրած կյանքը նաև դաս է, որը նույնպես մնալու է ժամանակի մեջ:
 
Հայաստանի կինոգործիչների համար մեծ կորուստ է Երվանդ Ղազանչյան արվեստագետի կորուստը և ցավակցելով նրա ընտանիքի անդամներին, բարեկամներին, մերձավորներին, մեր գործընկերոջը՝ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանին, հայտնում ենք, որ կիսում ենք կորստյան վիշտը ու զորակցում:
 
Երվանդ Ղազանչյանի կորուստը ոչ միայն մարդկային, այլև մշակութային կորուստ էր:
31.07.2019