pt:page_news_item, lang:arm
ՆորություններՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ. ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐԻ ԳԻԼԴԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ
Երեկ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում կայացավ ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանի հանդիպումը կինեմատոգրաֆիստների միության Սցենարիստների գիլդիայի անդամների հետ:
 
ԿԳ փոխնախարարը ներկայացրեց ՀՀ կառավարության հանձնարարականը` բիզնես հմտությունների զարգացման, ֆինանսական գրագիտության շարունակական բարձրացման, հասարակության շրջանում գործարարությամբ զբաղվելու գրավչությունը բարձրացնելու վերաբերյալ՝ կարևորելով Հայաստանում ժամանակակից հերոսի օրինակելի կերպարի ձևավորման խնդիրը, որը կարող է ուղենշային լինել պատանիների և երիտասարդների շրջանում արժեքների ձևավորման առումով:
 
Լուսինե Առաքելյանը նշեց, որ պետությունը` ի դեմս Կրթության և գիտության նախարարության, առաջարկ է ներկայացնում կինոյի և հեռուստատեսության ոլորտի մասնագետներին, ստեղծագործողներին` իրենց նպաստը բերելու ապագա քաղաքացու ձևավորման կարևոր գործընթացին:
 
Սցենարիստների գիլդիայի անդամների հետ քննարկվեցին բազմաթիվ առաջարկներ, որոնք առաջիկայում շատ ավելի գործնական տեսք կունենան՝ հետագա գործընթացներում ներգրավելով նաև Կինոպրոդյուսերների, կինոռեժիսորների գիլդիաների անդամներին:
 
ՍՊԱՍԵՆՔ...
31.05.2019