pt:page_news_item, lang:arm
ՆորություններՇՆՈՐՀԱՎՈՐԵՑԻՆՔ ՅՈՒՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ...
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում շնորհավորեցինք կոմպոզիտոր, բազմաթիվ սիրված ֆիլմերի, մուլտֆիլմերի երաժշտության հեղինակ Յուրի Հարությունյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ:
 
Յուրի Հարությունյանի երաժշտությունը հնչում է թե՛ խաղարկային, թե՛ վավերագրական, թե՛ մուլտիպլիկացիոն բազմաթիվ սիրված ֆիլմերում, քանի որ կոմպոզիտորը շատ բեղմնավոր ու հարուստ ուղի է անցել հայկական կինոյում:
 
Գործընկերներով շնորհավորելով հոբելյարին, ցանկացանք առողջություն ու ստեղծագործական նոր ներշնչումներ, իսկ Հարություն Խաչատրյանը Յուրի Հարությունյանին շնորհեց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության պատվոգիրը՝ հայկական կինոյում ունեցած վաստակի և ծննդյան 75-ամյակի առթիվ, որն էլ շնորհավորեցինք կոնյակով ու մտերմիկ, ջերմ զրույցով հայկական կինոյի շուրջ:
04.04.2019