pt:page_news_item, lang:arm
ՆորություններԱՇՈՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ՝ ՎԱՍՏԱԿԻ ԵՎ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ...
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում շնորհավորեցին ճանաչված կինոօպերատոր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ ԱՇՈՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ՝ ծննդյան 70-ամյակի և հայկական կինոյում ունեցած վաստակի համար և պարգևատրեցին միության պատվոգրով:
 
Իսկ շնորհավորելու եկել էին Աշոտ Մովսիսյանի ընկերները՝ մարդիկ, որոնք մի ամբողջ կյանք կողք-կողքի ապրել են հայկական կինոյում:
 
Հոբելյար կինոօպերատորի համար հուզումնալից էր ոչ միայն Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի անակնկալը՝ գործընկերների ու ընկերների միջավայրում նշել ծննդյան օրն ու պարգևատրվել, այլև անակնկալ էր ռեժիսոր Ռուբեն Քոչարի նվերը՝ Աշոտ Մովսիսյանի դիմանակարը՝ արված տարիներ առաջ:
29.03.2019