pt:page_news_item, lang:arm
ՆորություններԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ ԳԱՐԻԿ ՄԱՇԿԱՐՅԱՆԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԶՐՈՒՅՑԸ ԿԻՆՈՅԻ ՇՈՒՐՋ
Կինո#Զրույցներ շարքի հերթական հանդիպումը կինոռեժիսոր ԳԱՐԻԿ ՄԱՇԿԱՐՅԱՆԻ հետ էր, որն էլ թույլ տվեց զրույցի մասնակիցներին շուրջ երկու ժամ քննարկել խնդիրներ, որոնք այսօր առկա են համաշխարհային ժամանակակից կինոյում: 
Քննարկել խնդիրներ, որոնք այսօր առկա են հայկական կինոյում:
 
Գարիկ Մաշկարյանը՝ լինելով այդ խնդիրներին խորապես տեղյակ կինոռեժիսորներից, կարողացավ ոչ միայն ներկայացնել դրանք, այլև խոսել իր մոտեցումների, իր տեսությունների մասին, ներկայացնել իր նկատառումները այսօր կինոլորտում ընդգրկված ստեղծագործողներին հուզող խնդիրների մասին:
 
Այս հանդիպումը ևս եկավ ապացուցելու, որ Կինո#Զրույցներ խորագիրը կրող հանդիպումների շարքը շատ էական է ստեղծագործողների համար, որովհետև թույլ է տալիս իրենց խնդիրները բարձրաձայնել, անկեղծ ու բաց խոսել դրանց մասին, որոնել լուծումներ, խորհրդակցել ու նաև զրույցի միջոցով վեր հանել բոլոր կողմերը:
 
Գարիկ Մաշկարյանը, որ պրոֆեսիոնալին հատուկ հանգամանորեն նախապատրաստվել էր զրույցին, նաև շատ հետաքրքիր հարց ու պատասխան ունեցավ լեգենդար ԲՈՒԽԱՐՈՒ ՍՐԱՀ-ում ներկաների հետ, այդ թվում և երիտասարդ ստեղծագործողների, որոնց համար դեռ նոր է սկսվում ճանապարհը կինոյում և ճիշտ քայլելն այդ ճանապարհով կարող է այլ ուղու վրա դնել նրանց:
 
Կինո#Զրույցները շարունակվում են և հաջորդ հանդիպումը կայանալու է կինոռեժիսոր ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԵՏ: ՓԵՏՐՎԱՐԻ 14-ԻՆ, ԺԱՄԸ 19:00-ԻՆ:
 
ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ, ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ:
08.02.2019