ՆորություններԿԻՆՈ#ԶՐՈՒՅՑՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՄԵԾ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՑՐԵՑ
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միութան նախաձեռնած նոր նախագիծը՝ ԿԻՆՈ#ԶՐՈՒՅՑՆԵՐ-ը՝ նվիրված ժամանակակից կինոյին և հայկական կինոյի զարգացման հեռանկարներին, աննախադեպ մեծ հետաքրքրություն առաջացրեց տարբեր սերունդների ներկայացուցիչների մոտ:
Նախագիծը բաց զրույցի ձևաչափ է, որի ընթացքում բանախոսը ներկայացնում է թեմայի շուրջ իր տեսակետներն ու դիրքորոշումները, որից հետո ծավալվում է հարց ու պատասխան, կարծիքների ու մոտեցումների ներկայացում, որի նպատակն է թեմայի շուրջ առավել ընդգրկուն խոսակցություն ձեռնարկելը:
ԿԻՆՈ#ԶՐՈՒՅՑՆԵՐ-ի առաջին բանախոսը ժամանակակից հայկական կինոյի ինքնատիպ ռեժիսորներից ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ էր, որն իրեն հատուկ անկեղծությամբ խոսեց ժամանակակից կինոյի և հայկական կինոյի զարգացման հեռանկարների մասին:
Կինոյի տան լեգենդար «Բուխարու սրահ»-ում ուղղակի տեղ չկար և այս փաստը խոսում է այն մասին, որ կինոյի զարգացման խնդիրներն այսօր արդիական են առավել, քան երբևէ:
Աննախադեպ էր նաև երիտասարդների մասնակցությունը և այս փաստը ևս խոսում է այն մասին, որ երիտասարդներին հուզում է խնդիրը:
Էդգար Բաղդասարյանը խոսեց թե այսօր աշխարհում նկատվող միտումների, թե կրթական համակարգի, թե պետության և արվեստագետի հարաբերությունների, թե մեր կինոյի զարգացմանն ամենաշատը խանգարող խնդիրների մասին:
Հանդիպման ուղիղ հեռարձակմանը կարող եք ծանոթանալ մեր էջում:
ԿԻՆՈ#ԶՐՈՒՅՑՆԵՐ-ի ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱՅԱՆԱԼՈՒ Է ՀՈՒՆՎԱՐԻ 31-ԻՆ, ԺԱՄԸ 19:00-ԻՆ:
Երկրորդ հանդիպման բանախոսը լինելու է ժամանակակից հայկական կինոյի ճանաչված օպերատորներից՝ ՎԱՀԱԳՆ ՏԵՐ-ՀԱԿՈԲՅԱՆԸ:
ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է: ՍԻՐՈՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ։
30.01.2019