pt:page_news_item, lang:arm
ՆորություններԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ ԲԵՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ
ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆՈ բիշկեքյան ամենամյա 6-րդ միջազգային ֆորումում հայաստանցի երկու կինոռեժիսորներ արժանացել են մրցանակների:
 
Երիտասարդ կինոռեժիսոր ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՐԵՎԸ, ԼՈՒՍԻՆԸ ԵՎ ՀՐԱՑԱՆԱԿԻՐՆԵՐԸ ֆիլմը ճանաչվել է ԼԱՎԱԳՈՒՅՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ՝ արժանանալով ֆորումի ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԻՆ, որի վրա պատկերված է մեծանուն գրող Չինգիզ Այթմատովի կիսադեմը:
 
Իսկ երիտասարդ կինոռեժիսոր ԳՈՒԺ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ՄԵԿ ՕՐ ֆիլմն արժանացել է ժյուրիի ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՄԱՆԸ՝ արժանանալով հատուկ դիպլոմի:
 
Շնորհավորում ենք մեր երիտասարդ գործընկերներին և մաղթում նոր հաջողություններ:
29.10.2018