pt:page_cinema, lang:arm
Ցնորք (1994)
Գլխավոր հերոսը երազի եւ իրականության վտանգավոր սահմանագծին հավասարակշռությունը պահպանելու ջանքեր է գործադրում։
Փառքի օղակներ (1962)
Գյուղական դարբինը, հաղթահարելով մարզաշխարհ տանող դժվարին ուղին, աշխարհահռչակ մարզիկ է դառնում։ Հերոսի նախատիպը աշխարհի բազմակի չեմպիոն, մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանն է, որը եւ նկարահանվել է ֆիլմում։
Քաղաքի ռիթմերը (1967)
Կինոակնարկ Հայաստանի մայրաքաղաքի մասին։
Քամին ունայնության (1989)
Երկու ընկեր որոշում են այցելել մի քանի տարի առաջ Հայաստանը լքած իրենց ծանոթներին, որոնք երջանկություն գտնելու հույսով հայտնվել են Մոսկվայում, Տալլինում, Հեռավոր Արեւելքում։
Քանի դեռ ապրում ենք (1986)
Մանկական գաղութում ֆիլմ է նկարահանվում։ Ռեժիսորը հանձն է առնում մի անչափահաս կալանավորի՝ ժամկետից շուտ ազատելու գործը։