Տեղ արեւի տակ (1975)
Ուսուցչուհի Անուշ Ստեպանովնան եւ նրա որդին՝ Արտաշեսը, շան չորս ձագ են ձեռք բերում։ Շնիկներից մեկը կրկեսի արտիստ է դառնում, երկրորդը՝ հովվի օգնական։ Երրորդին սահմանապահներն են վերցնում։ Միայն չորրորդին ...
ռեժիսորներ` աննա մովսեսյան
Տերեւաթափ Անթարեսի վրա (1999)
Պատրանքներն ու անիրական մտապատկերները խանգարում են երիտասարդ տղային ու կույր աղջկան լիարժեք կյանքով ապրել, բայց նրանք հանդիպում են եւ գտնում իրենց երջանկությունը։
Տերը (1983)
Անտառապահը բոլորի աչքի փուշը դառնալու գնով տեր է կանգնում հարազատ բնությանն ու բնօրրանին։
Տէր, ողորմեա (1995)
90-ականների Երեւանը։ Կիոռեժիսորն իրեն օտար է զգում արժեքները կորցրած ժամանակի մեջ։
Տխուր փողոցի լուսաբացը (2008)
90-ականներին՝ Արցախի ազատագրության համար մղվող կռիվների տարիներին, կյանքը ծանր է Գյումրիում, սակայն քաղաքի բնակիչների դժվարին կյանքում կա եւ տակունություն։ Մարդիկ գոյության պայքար են մղում, սպասում իրենց ...
Տղամարդիկ (1972)
Երեք վարորդներ, ամեն հնար գործադրելով, փորձում են իրենց երկչոտ ընկերոջը ծանոթացնել նրան դուր եկած աղջկա հետ։