Սահման (2009)
Ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո սահմանամերձ գյուղում հայկական ծագումով մի արտասահմանցի բարեգործական ճաշարան է բացել եւ տնտեսություն հիմնել, ուր աշխատում են տարբեր տեղերից եկած փախստականները։ Գյուղացիք ...
ռեժիսորներ` հարություն խաչատրյան
Սարոյան եղբայրներ (1968)
Հակադիր քաղաքական դիրքերում հայտնված եղբայրներին՝ Հայկին ու Գեւորգին, ողբերգական ճակատագիր է վիճակվում։
Սերոբի ծառը (1978)
Տարեց ընկերները հավաքվում են՝ վերջին հրաժեշտը տալու իրենցից մեկին:
ռեժիսորներ` հովիկ հախվերդյան
Սեւ սպիտակ ծիածան (2006)
Ֆիլմ-ներկայացում։ II դարում քրիստոնեական հավատքն ընդունած հայոց իշխան Պողիկտոսը Հշոմի կողմից մահվան է դատապարտվել, դատավճիռն ի կատար պետք է ածի կուսակալ Ֆելիքսը՝ նրա աները։ Այս պատմության թատերական բեմադրության ...
Սեւ-սպիտակ (1996)
Աշխարհի ծայրին, լեռնային մի գյուղում յոթ կին պատերազմից իրենց ամուսինների վերադարձին են սպասում։ Բայց երբ ավարտվում է պատերազմը, եւ գյուղ ընդամենը մի տղամարդ է վերադառնում, հանկարծ պարզվում է, որ այրիացած ...
Սիրամարգի կանչը (1982)
Բժիշկը ջանք չի խնայում սակավարյունության ծանրագույն ձեւերից մեկի բուժման եղանակը գտնելու համար՝ հաճախ մոռանալով իր կողքի մարդկանց մասին։
ռեժիսորներ` միքայել դովլաթյան, սուրեն բաբայան
Սիրո խոստովանություն (1969)
Հայ եւ ռուս գրականության դարավոր կապերի, ռուս գրողների՝ Հայաստանի, նրա բնության, լեզվի եւ մշակույթի հանդեպ ունեցած սիրո մասին է։
Սիրտն է երգում (1956)
Տաղանդավոր կույր երգիչը իր երջանկությունն ու սերն է գտնում հայրենի Հայաստանում։