pt:page_cinema, lang:arm
Հատակում (1987)
Հասարակության հատակի՝ օթեւանատան բնակիչները գոյության ամենօրյա պայքարը համակցում են կյանքի իմաստի շուրջը տարվող հուսահատ վեճերով։
Հարսնացուն հյուսիսից (1975)
Հայկական գյուղի բնակիչները հարսնացու բերելու համար մեկնում են ռուսական գյուղ։
Հարսնացուն Ջերմուկից (1997)
Ֆիլմ-շոու երիտասարդների մասին, որոնց երջանկությանը խոչընդոտում են ծնողները։
Հեծյալը, որին սպասում էին (1984)
Արկածային ռոմանտիկ պատմություն չքավորների պաշտպան "ազնիվ ավազակի" մասին։ Դեպքերը կատարվում են XIX դարի Հայաստանում։
Հեղկոմի նախագահը (1977)
Միրաքյանը հեղկոմի նախագահ է գավառական քաղաքում, որտեղ դեռեւս բոլորը չէ, որ հաշտվել են նոր իշխանությունների հետ:
Հեղնար աղբյուր (1971)
XVIII դար, հայկական ավանդապահ քաղաք։ Աղբյուրներ կառուցող վարպետ Մկրտիչի երիտասարդ կինը՝ Հեղնարը, սիրահարվում է ուրիշին։ Նրա մահվանից հետո վարպետը կնոջ հիշատակին աղբյուր է կառուցում, որի ջուրը հոսում է ...
ռեժիսորներ` արման մանարյան
Հետգրություն (1993)
Ի սկզբանե դրախտն էր, ներդաշնակություն։ Հետո աշխարհն աղավաղվել է, եւ մարդկությունն ընտրել է բռնությունների եւ անբարոյականության ուղին։ Առաջին կնիքը - յոթերորդ կնիքը...
Հերոստրատ (2001)
Հերոստրատը հանուն միաստվածության ըմբոստանալով բազմաստվածության դեմ, Ք. ա. 356թ. հրդեհում է Արտեմիսի տաճարը Հեփասոսում՝ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը։
ռեժիսորներ` ռուբեն քոչար
Հին աստվածներ (1993)
Երիտասարդ աբեղան, իշխանի դստերը փոթորկած ծովի ալիքներից փրկելիս, սիրահարվում է նրան։ Մի կողմից՝ Աստծուն ծառայելու վեհ գաղափարները, մյուս կողմից՝ աշխարհիկ կյանքի հրապուրանքները երկատվածություն են առաջացնում ...
Հին հռոմեական ճանապարհին (2001)
Լեւոնը հիշում է իր մանկությունը Թուրքիայում՝ սեր, քաղաքական բռնություններ։ Արյունալի կատակերգություն, որին զուգակցվում է ժամանակակից պատմություն հայ ահաբեկչի եւ թուրք գաղտնի գործակալի մասին։
Հին օրերի երգը (1982)
Գավառական քաղաքի ինքնագործ թատերախմբի անդամներն ամբողջ երկրի հետ կիսում են պատերազմի բերած դառնությունները եւ կորուստների ցավը։
ռեժիսորներ` ալբերտ մկրտչյան