Ալմաստ (1985)
Հովհ.Թումանյանի "Թմբկաբերդի առումը" լեգենդի հիման վրի ստեղծված "Ալմաստ" դասական օպերայի կինոտարբերակն է։ Իշխանուհի Ալմաստը, զավթիչ Նադիր շահի սիրո եւ փառքի խոստումներին հավատալով, թշնամու առաջ բացում է ...
Աղետ (1993)
Յոթ կալանավոր փախել են գաղութից՝ երկրաշարժի հետեւանքով քարուքանդ եղած քաղաքում հարազատներին փնտրելու։ Փախստականներին գտնելու եւ յուրաքանչյուրի երկշաբաթյա արձակուրդի գրավոր հրամանը հանձնելու է մեկնում նաեւ ...
Աճպարար (1989)
Երկվոր աճպարարը կոլեկտիվ հիպնոսացման սեանս է անցկացնում, որն ի հայտ է բերում քաղաքի բնակիչների ճշմարիտ էությունը։
ռեժիսորներ` կարապետ բորյան
Ամենատաք երկիրը (1982)
Լիրիկական ճեպանկար տոհմիկ ավանդույթների մասին, որոնք փոխանցվում են ընտանեկան պարզ թվացող հարաբերությունների միջոցվ։
Ամենացուրտ ձմեռը՝ 1854 թվականից ի վեր (1988)
Ցրիչ աշխատող Արամը սիրահարված է իր բարեկեցիկ համադասարանցուն՝ Էմիին։ Եվ զուր են մեծերը փորձում փրկել հիասթափության ցավից։ Դաժան ցրտից ամոքվելու ուժը միայն ինքդ քո մեջ պետք է գտնես։
Այս կանաչ, կարմիր աշխարհը (1975)
Դիլանի եւ Սոնայի սերը ողբերգական վախճան է ունենում։ Սոնային ամուսնացնում են հարուստ տղայի հետ։ Դիլանը նախ՝ այս, ապա՝ Սոնայի մահվան կսկիծն է ապրում։