ԳԻԼԴԻԱՆԵՐԿինոգետների և կինոլրագրողների գիլդիա

Կինոգետների և կինոլրագրողների գիլդիան պրոֆեսիոնալ կինոգետների և կինոլրագրողների միավորում է, որը ստեղծվել է շահերի ընդհանրության սկզբունքների հիման վրա և գործում է ՀՀ տարածքում, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության հովանու ներքո՝ պաշտպանելու պրոֆեսիոնալ կինոգետների և կինոլրագրողների մասնագիտական, իրավական, սոցիալական շահերը, նպաստելու ոլորտի զարգացմանը, հեղինակության բարձրացմանը, հանրայնացմանը:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը և Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիան 2018 թ. հունվարի 12-ին ստորագրել են ՀՈՒՇԱԳԻՐ, համաձայն որի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիան իրականացնելու է Հայաստանի Կինոգետների և կինոլրագրողների գիլդիայի գործառույթներ:

Հայաստանի Կինոգետների և կինոլրագրողների գիլդիայի նախագահն է ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻՆՈԳԵՏՆԵՐԻ ԵՎ ԿԻՆՈԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԳԻԼԴԻԱՅԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

PDF