pt:page_news_item, lang:arm
ՆորություններԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ «ՄՈՌԱՑՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈ»-Ի ՇՈՒՐՋ

«Մոռացված հայկական կինո» խորագրով կինոցուցադրումների շարքը երեկ Կինոյի տան փոքր դահլիճում բազմաթիվ բացահայտումների առիթ տվեց:

Ներկայացվում էր դեռևս 1966-ին նկարահանված «Վերջին նետումը» ֆիլմը, որի ռեժիսորն է Վիլեն Զաքարյանը, որտեղ գլխավոր դերում հանդես է եկել կինոյի և թատրոնի հանրահայտ դերասան Լևոն Թուխիկյանը:

Երեկոյին ներկա էին ռեժիսորի եղբոր դուստրը՝ Սաթեն Զաքարյանը, Լևոն Թուխիկյանի դուստրը՝ Նարինե Թուխիկյանը, եղբոր դուստրը՝ Կարինե Թուխիկյանը, ֆիլմի կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը:

Ներկաները բազմաթիվ հարցեր ուղղեցին հյուրերին, իսկ կինոգետ Ռոբերտ Մաթոսյանն ու կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, կինոքննադատ Անետա Երզնկյանը, հյուրերը բազմաթիվ հետաքրքրական դրվագների անդրադարձան՝ կապված ֆիլմի ստեղծման հետ, որոնք մեծ հետաքրքրություն առաջացրեցին:

13.03.2018