pt:page_news_item, lang:arm
Նորություններ«ՎԱՆԱ ԾՈՎՈՒՆ ԱՐՇԱԼՈՒՅՍԸ» ԴԻՏԵՑԻՆ ՄԵԾ ՀՈՒԶՈՒՄՈՎ

Երեկ Կինոյի տան երեկոն նվիրված էր կինոյի և թատրոնի հանրահայտ դերասան Կարեն Ջանգիրովին:

«Վերադարձ կինոյի տուն» խորագրի ներքո, Կինոյի տան փոքր դահլիճում ցուցադրվում էր «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը, որտեղ Կարեն Ջանգիրովը հանդես էր գալիս գլխավոր դերում և հրաշալիորեն մարմնավորում մտահղացված կերպարը:

Երեկոյի ընթացքում դերասանի եղբայրը՝ լրագրող, կինոգետ Պավել Ջանգիրովը ներկայացրեց մի շարք հետաքրքիր դրվագներ դերասանի կյանքից, խոսեց Կարեն Ջանգիրով անհատի մասին: Նրա մասին իրենց հիշողություններով կիսվեցին նաև ֆիլմի սցենարի հեղինակ Արմեն Վաթյանը, ֆիլմի ռեժիսորներից՝ Վահան Ստեփանյանը:

Եվս մի ջերմ երեկո Կարեն Ջանգիրովի ընտանիքի անդամների մասնակցությամբ, և ևս մեկ լավ, հայկական կինո մնացին ետևում:

14.03.2018