Փոքր դահլիճ (Հ. Մալյանի անվան թատրոն)
Կինոյի տան փոքր դահլիճը (Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն) իր այս անվանումն ստացավ այն օրվանից, երբ դահլիճը տրամադրվեց հայ կինոյի մեծանուն վարպետին՝ Հենրիկ Մալյանին, որտեղ վարպետը կյանքի կոչեց կինոդերասանի թատրոն-ստուդիան, որն իր անկրկնելի ներկայացումներով միանգամից գրավեց բազմահազար հանդիսատեսի:
125 տեղանոց այս դահլիճը հրաշալի միջավայր է թե՛ թատերական ներկայացումներ դիտելու, թե՛ կինոցուցադրությունների, թե՛ տարատեսակ հանդիսությունների, հանդիպումների, համաժողովների, քննարկումների համար:
Ճաշակով կահավորված դահլիճը, նախասրահները և այլ ենթակառուցվածքներ շատ մտերմիկ միջավայր են ստեղծում, որի համար էլ հանդիսատեսը շատ սիրում է այս գողտրիկ անկյունը: