ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՍՏԵՓԱՆ (Նախագահ)
ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ
ԿԵՍԱՅԱՆ ԱՆԱՀԻՏ
ՀԱԿՈԲՅԱՆ ՀՐԱՆՏ
ՆԵՐՍԻՍՅԱՆ ՀԱՅԿԱՆՈՒՇ
Միության վերստուգող հանձնաժողովը իրավասու է.
Տարին մեկ անգամ անցկացնել Միության ֆինանսատնտեսական գործունեության ստուգում:
Ծանոթանալ Միության գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերին և կանոնադրությամբ սահմանված կարգով պարտադիր քննարկման ենթակա առաջարկություններ ներկայացնել Միության մարմիններին:
Պահանջել և ստանալ Միության գործունեության վերաբերյալ տեղեկատվություն:
Իրականացնել կանոնադրությամբ և Միության Ժողովի որոշումներից բխող այլ լիազորություններ:
Վերստուգող հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են տարեկան առնվազն 2 անգամ: Նիստ կարող է հրավիրվել նաև Միության և (կամ) վարչության անդամների 1/3-ի, վերստուգող հանձնաժողովի անդամների 1/3-ի, Միության նախագահի պահանջով:
Միության վերստուգող հանձնաժողովը ստուգման արդյունքները ներկայացնում է և՛ Միության Վարչությանը, և՛ Միության Ժողովին:
Միության վերստուգող հանձնաժողովի նախագահն ընտրվում է հինգ տարի ժամկետով՝ Ժողովի կողմից: Նա մասնակցում է Միության Վարչության նիստերին՝ խորհրդակցական ձայնի իրավունքով:
Վարչության անդամները և Միության նախագահը չեն կարող լինել վերստուգող հանձնաժողովի անդամներ:
Միության գործունեության և գույքի օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները Ժողովի հաստատմանն են ներկայացվում դրանց վերաբերյալ վերստուգող հանձնաժողովի եզրակացության հետ մեկտեղ: