pt:page_news_item, lang:arm
ՆորություններԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ «ՍՈՒՐԲ ԾԵՍԵՐԻ ԵՐԿԻՐ» ՖԻԼՄԸ՝ ԼԵՓ-ԼԵՑՈՒՆ ԴԱՀԼԻՃՈՒՄ
20 տարի անց Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան էկրանին էր Էդգար Բաղդասարյանի «Սուրբ ծեսերի երկիր» ֆիլմը, որը դահլիճ էր բերել մեծ թվով մարդկանց, երիտասարդների, և Կինոյի տան փոքր կինոսրահի լեփ-լեցուն դահլիճում մեկ ժամից քիչ ավելի հանդիսատեսը ընկղմված էր աներևակայելի մի աշխարհում: 

Իսկ ֆիլմի դիտումից հետո «Բուխարու սրահ»-ի ջերմ մթնոլորտում հանդիսատեսին սպասվում էր զրույցը Էդգար Բաղդասարյանի հետ, որը կարող էր տևել տասնյակ ժամեր, եթե ռեժիսորը որոշեր պատմել բոլոր մանրամասները, որոնք կապված էին հայ կինոյի լավագույն ֆիլմերից մեկը համարվող այդ ստեղծագործության ստեղծման ու անցած ճանապարհի հետ:

Վստահ ենք, որ ուշ երեկոյան Կինոյի տունը մարդիկ լքեցին մեծ բավականություն ստացած և հարստացած այն արժեքներով, որոնք սփռում է «Սուրբ ծեսերի երկիր» ֆիլմը:
12.03.2021