pt:page_news_item, lang:arm
ՆորություններՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԵՆ
Կինոյի տան փոքր դահլիճում կայացավ ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ իրականացվող համատեղ հերթական կինոհանդիպումը:
 
Այս անգամ Հայոց բանակի մարտիկներն ու սպաները դիտելու էին վավերագրող կինոռեժիսոր ՇԱՎԱՐՇ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ «ԹԻՐԱԽ» ֆիլմը:
 
Կինոյի տան փոքր դահլիճը (Հ. Մալյանի անվան թատրոն) հյուրընկալել էր ՀՀ ՊՆ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ և ՀՀ ՊՆ ԱՐՄԵՆԱԿ ԽԱՆՓԵՐՅԱՆՑԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻՈՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ շուրջ 70 սաների և սպաների:
 
Կինոդիտումից առաջ մեր զինվորականներին ողջունեցին կինոգետ ՌՈԲԵՐՏ ՄԱԹՈՍՅԱՆԸ և ֆիլմի օպերատոր ԱՐՏԱՎԱԶԴ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ:
 
«Թիրախ»-ը խաղարկայինի և վավերագրականի հետաքրքիր միաձուլմամբ ստեղծված ֆիլմ է, որի արծարծած խնդիրներն արդիական են բոլոր ժամանակների ու պատերազմների համար:
 
Ֆիլմից հետո Արտավազդ Խաչատուրյանը պատասխանեց հանդիսականների հարցերին, կիսվեց հուշերով:
Հաջորդ կինոհանդիպումը՝ շատ շուտով...
10.02.2020