ՆորություններԿԻՆՈ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ... ՄԵՐ ԿԻՆՈՆ ՈՒ ՄԵՐ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության առաջնահերթություններից է դպրոցահասակ երեխաների կինոկրթությանը, կինոարվեստի հետ նրանց շփմանն ու նրանց արվեստային ընկալումների զարգացմանն աջակցելը:
Հենց այդ նպատակով է ստեղծված այն ՆԱԽԱԳԻԾԸ, որը մեր երեխաներին թույլ է տալիս կինոմիջավայրում, մեծ էկրանին, կինոդահլիճում դիտել հայկական մանկական ֆիլմեր, մուլտֆիլմեր, անիմացիոն ժապավեններ, հանդիպել նրանց ստեղծողների՝ ռեժիսորների, կոմպոզիտորների, նկարիչների հետ, զրուցել կինոյի, արվեստի մասին, ծանոթանալ կինոյի ստեղծմանը, նրա պատմությանը:
Այս նախագիծը մեծ գոհունակությամբ են ընդունել թե դպրոցականները, թե նրանց ուսուցիչները, թե դպրոցականները և մենք այս մեծ ոգևորությամբ շարունակելու ենք այս նախագիծը:
Հերթական անգամ կինոյի տանն էին բազմաթիվ դպրոցականներ տարբեր դպրոցներից, նրանց ուսուցիչներն ու ծնողները: Նախ փոքրիկ շրջայց կինոյի տանը և ծանոթացում հայ կինոյի վարպետներին, լեգենդար «Բուխարու սրահ»-ին, այնուհետև մուլտֆիլմերի դիտում կինոսրահում, որից հետո հանդիպում ռեժիսոր, նկարիչ, մուլտիլիկատոր Մարինա Վաղարշյանի հետ ու զրույց, թե ինչպես են ստեղծվել ու ստեղծվում մուլտֆիլմերը, ի՞նչ զգացին ու տեսան դպրոցականները, ի՞նչ են առաջարկում ու մտածում: Եվ այսպես մի քանի ժամ: Եվ հարցեր, հարցեր, հարցեր...
Մի քանի ժամ արվեստ աշխարհում ու արվեստի հետ...
08.02.2019