pt:page_text, lang:arm
Գալիք միջոցառումներԿինոխաղ դպրոցականների հետ՝ Կինոյի տանը. Բացառիկ օրերի շարք
ԱՅՍՈՒՀԵՏ՝ ԱՄԵՆ ՇԱԲԱԹ ԿԻՆՈՅԻ ՏԱՆԸ

Բացառիկ կինոխաղ դպրոցականների հետ, մուլտիմեդիա շփումներ, ինտերակտիվ մրցակցություն, ինտելեկտուալ գրոհ, ճանաչողական փորձություն և, ի վերջո՝ ժամանց...

Կինոգետ կինոխաղի հեղինակ ԶԱՎԵՆ ՀԱՐՈՅԱՆՆ իր ստեղծած յուրահատուկ խաղի միջոցով 13-15 տարեկան դպրոցականների հետ կփորձի մրցույթի միջոցով բացահայտել նրանց գիտելիքները հայկական կինոյից, հնարավորություն կտա նրանց դրսևորել իրենց ինտելեկտուալ կարողությունները, ճանաչողականությունը, ինտերակտիվ շփման միջոցով հայտնաբերել հայկական կինոն ու նաև մրցել իրենց ծնողների, ուսուցիչների հետ...

Մնացած գաղտնիքները մրցույթի ժամանակ...

ԿԻՆՈՅԻ ՏԱՆ ԲՈՒԽԱՐՈՒ ՍՐԱՀՈՒՄ...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ...
Այն դպրոցները, դասարանները, մանկավարժները, կազմակերպիչները, որոնք ցանկություն կունենան մասնակցել հաջորդ խաղ մրցույթներին, կարող են կապվել Կինեմատոգրաֆիստների միության մեդիա քարտուղարության հետ՝ Հեռ.՝ +37410 54 21 99, +37494 86 55 77 (Փայլանուշ Գևորգյան):
18.10.2018