Վիգենը կյանքով լեցուն մարդ էր՝ տաղանդավոր արտիստ ու բեմադրիչ, իր հմայքով առանձնացող, իր արտիստիզմով ու հումորով յուրահատուկ, իր ճանաչումի ու փառքի նկատմամբ անտարբեր, ամենայն մարդկայինի նկատմամբ հանդուրժումով, կեղծիքը, սուտը, անմարդկայինը չտանող, քաղաքացու իր հստակ ու ընդգծված կերպով, իր խոսքի նկատմամբ պահանջկոտ ու խոսքից չվախեցող:
Այսօր կինոռեժիսոր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախկին նախագահ ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՑԻ ծննդյան 75-ամյակն էր և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում գործընկերներն ու նրա արվեստի երկրպագուները հավուր պատշաճի հարգանքի տուրք էին մատուցելու: Բայց պատերազմն ու համավարակը չեղարկեցին բոլոր ծրագրերը, բոլոր հանդիսությունները:
Մնում էր միայն Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, հայ կինոգործիչների անունից ծաղիկների տեղադրմամբ մեր հարգանքի ու խոնարհումի տուրքը բերել:
Շառլ Ազնավուրի հրապարակում, որը տարիներ առաջ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ջանքերով վերածվեց հայ կինոյի մեծերի աստղային ճեմուղու, տեղադրվեցին արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանի և արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ Աղասի Այվազյանի աստղերը։
Հանրապետությունում արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում աշխատանքները դադարեցնելուց առաջ նշեցինք աշխարհահռչակ իտալացի կինոսցենարիստ ՏՈՆԻՆՈ ԳՈՒԵՌԱՅԻ 100֊ամյա հոբելյանը՝ մի գավաթ գինով, ջերմ հուշերով ու զրույցներով, լեգենդի՝ տարբեր տարիներին արված լավագույն լուսանկարների ցուցահանդեսով։
Մարտի 3֊ին Կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան Բուխարու սրահում կայացավ երիտասարդ կինոռեժիսոր ԼԻԼԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «EVENT» կարճամետրաժ խաղարկային ֆիլմի պրեմիերան։
Որևէ առիթ բաց չթողնել՝ ներկայացնելու երիտասարդ ստեղծագործողներին, ծանոթանալու նրանց ստեղծագործություններին, մտածումներին, անելիքներին. ահա այն քաղաքականությունը, որն առաջնահերթություն է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, Երևանի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի նախագահ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի հրավերով մասնակցում է փառատոնի աշխատանքներին:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը` հասարակական կազմակերպություն-կառավարություն-մասնավոր հատված մասնակցային սկզբունքով, նախաձեռնել է յուրահատուկ մի համակարգի՝ ««Ազգային Սինեմատեք կոնցեպտ» ստեղծարար կրթական-մշակութային-զբոսաշրջային միջավայր» հանգույցի ստեղծումը:
Ի դեպ, ժամանելով Հայաստան և տեղեկանալով Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի ճակատագրի մասին, տիկին Մարտինը հիացած էր այն փաստով, որ Հայաստանում, Հայաստանի ազգային կինոկենտրոնի ջանքերով բարձր որակով թվայնացվել է Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» հրաշալի ֆիլմը, և այն ցուցադրվում է աշխարհի տարբեր հարթակներում:
«Սիրված հայկական կինո» խորագրի ներքո կինոցուցադրությունը շատ լավ առիթ էր հանդիպելու ֆիլմի ստեղծագործական կազմի անդամների հետ, խոսելու նկարահանումներից, կերպարներից, ֆիլմի ստեղծման գաղտնիքներից, կինոերաժշտությունից ու պարզապես զրուցելու:
Վենետիկի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ Վենետիկի միջազգային կինոփառատոնի շրջանակներում կազմակերպվող միջազգային արվեստի և հասարակական գործունեության բիենալեի մրցանակն այս տարի շնորհվել է «Եվա» ֆիլմին՝ մարդկային ճշմարտությունը գեղարվեստորեն հանդիսատեսին մատուցելու համար:
Սիրով շնորհավորում ենք մեր գործընկեր՝ թատրոնի և կինոյի տաղանդաշատ դերասան ԲԱԲԿԵՆ ՉՈԲԱՆՅԱՆԻՆ՝ ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչմանն արժանանալու համար, մաղթում շարունակական նվաճումներ, անմար եռանդ, մշտատև ներդաշնակություն կյանքում և արվեստում։
Շնորհավոր...
Սեպտեմբերի 5֊15֊ը կայացավ Տորոնտոյի հեղինակավոր միջազգային կինոփառատոնը, որում «լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում գլխավոր մրցանակին արժանացավ (զբաղեցնելով երկրորդ մրցանակային տեղը) հայազգի կինոռեժիսոր Կարին Հովհաննիսյանը՝ «Ես մենակ չեմ» վավերագրական ֆիլմի համար՝ նվիրված 2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը։
Օգոստոսի 2-8-ը Վիբորգում կայանալիք Ռուսական կինոյի «Պատուհան Եվրոպա» 27-րդ կինոփառատոնում կայանալու են կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի միանգամից վեց ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները, որոնց, որպես փառատոնի պատվավոր հյուր, հրավիրված է նաև կինոռեժիսորը:
Կայացել է ««Ոսկե Ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի» կողմից Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ մշակվող «ԿԻՆՈԱՐՎԵՍՏԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԱՌԱՋԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ:
Նախագծի իրագործումը հնարավորություն կտա Հայաստանում ունենալ կրթա-մշակութային, զբոսաշրջային ստեղծարար Ազգային հանգույց, որը ոչ միայն կծառայի կրթական, մշակութային, զբոսաշրջային մեծ ծրագրերի, այլև նորարար և ստեղծարար բրենդային նոր երևույթ կարող է դառնալ Հայաստանի համար:
Ֆիլմը պատմում է Ազգային ժողովի վերջին ընտրությունների մասին՝ ինքնատիպ կինոլեզվով ներկայացնելով երկու թեկնածուների քարոզարշավի տեսաժամանակագրությունը: Ռեժիսորը փորձ է արել կողմնակի տեսախցիկով հնարավորինս ընդգծել ժամանակի հրատապ ընթացքը:
2017 թ. հոկտեմբերից, երբ մեր նոր թիմը՝ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ գլխավորությամբ, «Պետք է բացվեն կինոյի տան դռները» կարգախոսով սկսեց աշխատանքը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում, ԿԻՆՈՅԻ ՏԱՆ ՄԻԱՅՆ ՓՈՔՐ ԿԻՆՈՍՐԱՀՈՒՄ առ այսօր անվճար ցուցադրվել է 148 ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄ՝ տարբեր տարիների և տարբեր սերունդների կողմից նկարահանված...
148 ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄ՝ 1 ՏԱՐԻ 8 ԱՄՍՈՒՄ...
Մնացածի մասին՝ ՀԱՋՈՐԴԻՎ...
2017 թ. հոկտեմբերից, երբ մեր նոր թիմը՝ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ գլխավորությամբ, «Պետք է բացվեն կինոյի տան դռները» կարգախոսով սկսեց աշխատանքը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում, առ այսօր Կինոյի տուն է այցելել 24.000 ՀԱՆԴԻՍԱԿԱՆ՝ անվճար մասնակցելու տարբեր կինոդիտումների, կինոքննարկումների, կինոերեկոների և այլն...
24.000 ՀԱՆԴԻՍԱԿԱՆ՝ 1 ՏԱՐԻ 8 ԱՄՍՈՒՄ...
Մնացածի մասին՝ ՀԱՋՈՐԴԻՎ...
Անկախ այն հանգամանքից, թե որքանով էին տարբեր տեսակետներն ու կարծիքները հայ կինոյի օր ունենալու հետ կապված, որն առողջ դիսկուրսի լավագույն դրսևորում էր, այնուհանդերձ Ազգային Ժողովը քվեարկեց հայ կինոն ու հայ կինոժառանգությունն առավել հանրայնացնելու, կինոգործիչներին առավել մոտիվացնելու, կինոյի դերը գլոբալ քաղաքականությունում առավել ընդգծելու օգտին, ինչը մեծապես կնպաստի կինոն Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու բարգավաճմանը ծառայեցնելուն:
Հունիսմեկյան օրը մեզ համար գուցե այդքան գունեղ չէր լինի, եթե «ՀԱՅ ՁՄԵՌ ՊԱՊ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ՝ Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշենից, ներառական կրթություն իրականացնող Արարատի մարզի Զորակ համայնքի և Արմավիրի թիվ 10 դպրոցից, լեգենդար ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿՆԵՐԻ լուսավոր ու պայծառ սաները չայցելեին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կինոյի տուն...
Գյումրիի կինեմատոգրաֆիստների միությունը, որ ձևավորվեց նախորդ տարվա վերջին՝ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի նախաձեռնությամբ, բավական ակտիվ գործունեություն է ծավալել:
Մայիսյան տոներին նվիրված կինոցուցադրությունների առաջին ֆիլմը կինոռեժիսոր, վավերագրող Գրիգոր Հարությունյանի՝ «Երբ թնդանոթները լռում են» ֆիլմն էր. զգայուն մի ֆիլմ երկրորդ աշխարհամարտում Հայաստանում տեղակայված ռազմագերիների մասին:
Մուշեղ Գալշոյանի «վերադարձը» նշանավորվեց նրանով, որ հանդիսատեսին ներկայացվեց կինոռեժիսոր Տարոն Ղափլանյանի «Մուշեղ Գալշոյան» ֆիլմը, որտեղ հեղինակը եզակի մանրակրկիտությամբ անդրադարձել է Մուշեղ Գալշոյան անհատին. թե գրականությանը, թե կինոյին, թե նրա քաղաքացու կերպարին և թե նրա կենսափիլիսոփայությանը:
Խոսելով ժամանակակից կինոյի և հատկապես հայկական կինոյի զարգացումների շուրջ, Իննա Սահակյանը կարողացավ շատ հմտորեն ներկայացնել բոլոր այն խնդիրները, որոնք այսօր առկա են ժամանակակից ստեղծագործողի առաջ:
Առիթը Վիգեն Չալդրանյանի «Ապրիլ» ֆիլմն էր՝ ռեժիսորի դեբյուտային ֆիլմը, ուր նկարահանվել էին նաև Լևոն Ներսիսյանը, Կարեն Ջանիբեկյանը, Անահիտ Ղուկասյանը, Զարեհ Տեր-Կարապետյանը ու մի ամբողջ աստղաբույլ:
Մոսկվայից Հայաստան ժամանած Կորեայի Հանրապետության դեսպանության և Մշակութային կենտրոնի ներկայացուցիչներ, մշակութային բաժնի ղեկավար Կիմ Սույոնի և Լի Նուրիի հետ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում քննարկվեցին հետագա համագործակցության մի շարք խնդիրներ:
Մոսկվայում, Մոսկվայի 41-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, «Օկտյաբր» կինոթատրոնի լեփ-լեցուն դահլիճում կայացավ Հարություն Խաչատրյանին նվիրված՝ «Հարություն Խաչատրյան. Հավերժ վերադարձ» հայտնի կինոգետ, կինոքննադատ, մշակութաբան Կիրիլ Ռազլոգովի գրքի շնորհանդեսը:
Սպասվում էր, որ դերասանի հետ զրույցն ընթանալու էր ինչպես Հարություն Մովսիսյանի արտիստական դերերի շուրջ թատրոնում, ուր Հարությունը կերտել է սքանչելի կերպարներ, այնպես էլ նրա դերերի շուրջ կինոյում և հեռուստաթատրոնում, հեռուստատեսային սերիալներում, որոնք դերասանի կենսագրության մաս են կազմում:
Գեորգի Հովակիմյանը բացառիկ հետաքրքիր պատմությունների կրող էր, մասնագիտական յուրահատուկ ճանապարհ անցած, այդ թվում և Սերգեյ Փարաջանով հանճարեղ կինոռեժիսորի հետ, և անչափ հետաքրքիր էր լսել դերասանի մարդկային պատմությունները, դիտարկումներն ու մոտեցումները:
Մայրանուշ Գրիգորյանի սիրված լինելու հանգամանքը անտարբեր չէր թողել նաև բազմաթիվ երիտասարդների, որոնք գարնանային երեկոն նախընտրել էին անցկացնել դերասանուհու հետ հանդիպմամբ, խոսել նրա հետ, լսել ու ճանաչել անձամբ:
Դավիթ Հակոբյանը կարողացավ մի քանի ժամ շարունակ ոչ միայն խոսել կինոյի ու թատրոնի, դերասանի մասնագիտության, կինոյում ու թատրոնում դերասանի տեղի, իր անցած կյանքի ու ճանապարհի մասին, այլև մատուցեց մի դաս, որը երկար կմնա ներկաների հիշողության մեջ:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության ԿԻՆՈԵՐԵԿՈ նախագիծը որոշել էր Հասմիկ Պապյանի ներկայությամբ մեկ անգամ ևս դիտել «Ալմաստ» հրաշալի օպերայի էկրանավորումը և օգտվելով երգչուհու Հայաստանում գտնվելու պատեհությունից՝ նաև նրա հետ զրույցի հրավիրել հանդիսատեսին:
Ոչ մեկի համար զարմանալի չէր, որ Խորեն Աբրահամյան արտիստն իր մեծության բարձունքից համաձայնություն էր տվել նկարահանվել դեբյուտային ֆիլմում ու ստեղծել աբրահամյանական հերթական տարբերվող կերպարը: Այդպիսին էր Խորեն Աբրահամյանը:
Ֆիլմի դիտումից հետո «Բուխարու սրահ»-ում կայացած հանդիպմանը ներկա էր նաև Ալբերտ Մկրտչյանի որդին՝ կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը, որը շատ հետաքրքիր հանդիպում-զրույց ունեցավ ներկաների հետ՝ խոսելով թե՛ ֆիլմից, թե՛ իր ունեցած հիշողություններից:
Յուրի Հարությունյանի երաժշտությունը հնչում է թե՛ խաղարկային, թե՛ վավերագրական, թե՛ մուլտիպլիկացիոն բազմաթիվ սիրված ֆիլմերում, քանի որ կոմպոզիտորը շատ բեղմնավոր ու հարուստ ուղի է անցել հայկական կինոյում:
Մինչ Հրանտ Թոխատյանի հետ հանդիպումը դպրոցականները դիտեցին հայկական լավագույն մուլտֆիլմերից՝ «Աբու Հասանի մաշիկները», «Գտնված երազ»-ը և «Պույ-պույ մկնիկը», որից հետո կինոյի տան հանրահայտ «Բուխարու սրահ»-ում դպրոցականները երկար ու ջերմ զրույց ունեցան Հրանտ Թոխատյանի հետ՝ խոսելով նաև իրենց երազանքներից, դերերից, ցանկություններից:
Հատկապես ուրախալի է, որ երիտասարդ ստեղծագործողները ցանկություն ունեն լսելու վարպետների կարծիքը և ոչ միայն լսելու, այլ նաև երկխոսելու: Դրա վկայությունն են Կինոյի տան փոքր կինոսրահի ու «Բուխարու սրահ»-ի մեծ հոսքերը:
Հարություն Խաչատրյանը, որ Իտալիայում է որպես «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի համահիմնադիր և «Ոսկե Ծիրան կինոյի զարգացման հիմնադրամի» նախագահ, բացի «Սահման» ֆիլմի հետահայաց ցուցադրությանը մասնակցելուց, Իտալիայում համագործակցության հուշագիր է ստորագրելու նաև իտալական «Սուդեստիվալի» հետ, ինչպես նաև հայկական պատվիրակության հանդիպումներում ներկայացնելու է հայկական կինոն և հայկական կինոյին առնչվող հարցերը:
Զորայր Խալափյանի հրաշալի պատմվածքի հիման վրա գրված կինոսցենարը՝ տաղանդավոր կինոռեժիսոր Գենադի Մելքոնյանի կինոմտածողության արդյունքում վերածվել է հրաշալի մի ֆիլմի, որն արդեն մի քանի սերունդ համարում է իր ֆիլմը:
Այնքան մեծ էր հանդիսատեսի հետաքրքրությունը, որ ֆիլմը միաժամանակ ցուցադրվեց թե կինոյի տան փոքր կինոսրահում, թե «Բուխարու սրահում», որտեղ էլ ֆիլմի ցուցադրությունից հետո կայացավ անկեղծ ու անկաշկանդ զրույց հանդիսատեսի հետ:
Հիմնադիր հանդիպումը, որը կայացավ շատ ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում, համատեղել էր Վանաձորի ստեղծագործող երիտասարդությանը, կինոյի, թատրոնի, կինոկրթության ներկայացուցիչների:
Այնուհետև Հարություն Խաչատրյանը վարչության անդամներին տեղեկացրեց բոլոր այն ձեռնարկումների մասին, որոնք կայացել են Ազգային Սինեմատեքի՝ Հայաստանի ազգային կինոթանգարան մշակութային-զբոսաշրջային հանգույցի իրականացման ուղղությամբ:
Բաբկեն Չոբանյանի անկեղծությունը թույլ տվեց իրական վարպետության դաս անցկացնել դերասանական արվեստի մասին, որին մասնակցեցին նաև ռեժիսորներ Էդգար Բաղդասարյանը, Արեն Մալաքյանը և այլոք:
Ինչպես կինոյում, երբ ռեժիսորները մենակ չեն թողնում դերասաններին, այնպես էլ այս ԿինոԶրույցում Շանթ Հովհաննիսյանին մենակ չթողեցին կինոռեժիսորներ Էդգար Բաղդասարյանը, Մհեր Մկրտչյանը և կինոերեկոն վերածվեց բանավեճի, կարծիքների սուր փոխանակման, տեսակետների բախման:
Թեև ֆիլմը անակնկալներ չմատուցեց, բայց ֆիլմի դիտումից հետո տեղի ունեցած շատ հետաքրքիր հանդիպում-զրույցը գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանի հետ, երեկոն փոխակերպեց չարենցյան մտերմիկ ու խորքային մի զրույցի, այդ թվում և ֆիլմի շուրջ:
«Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի 50-ամյա հոբելյանն առիթ էր, որ դպրոցականները ևս մեկ անգամ առնչվեն մալյանական ու մաթևոսյանական աշխարհների հետ, կինոմիջավայրում, մեծ էկրանին, կինոդահլիճում դիտեն ֆիլմ, որն այլ զգացողություններ է առաջացնում, հանդիպեն ֆիլմերի ստեղծողների հետ ու անմիջականորեն խոսեն կինոյից, գրականությունից, արվեստից:
Շարունակական խոսակցությունը՝ ժամանակակից կինոյի զարգացման տենդենցները և հայկական կինոյի զարգացման հեռանկարները, արդեն մեկ և կես ամիս քննարկվում է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում՝ որպես հարթակ ծառայելով երիտասարդ սերնդի կինոգործիչների և կինոյում որոշակի ճանապարհ անցած և հաջողություններ գրանցած կինոգործիչների միջև:
Այցի ընթացքում պաշտոնյաները հանգամանորեն ծանոթացան թե ապագա Ազգային Սինեմատեքի տարածքին, թե նախագծային փաստաթղթերին և թե հանգամանորեն քննարկեցին մայրաքաղաքում նոր մշակութային միջավայրի ստեղծման կարևորությունն ու նշանակությունը, թե կառավարման հնարավոր մոդելները, թե մասնավոր հատվածի ներդրումային հնարավորությունները՝ թանգարանի ենթակառուցվածքների զարգացման գործում:
Մելիք Կարապետյանն էլ բոլոր մանրամասներով ներկայացրեց այն պատմությունը, որի շնորհիվ հնարավոր է դարձել փարաջանովյան ժապավեններն այսօր ոչ միայն ներկայացնել միջազգային հարթակներից, այլև փրկել ու ունենալ որպես հայկական կինոժառանգության կարևոր մաս:
Գայանե Մարտիրոսյանը լինելով շատ հետաքրքիր զրուցակից, անշուշտ, շատ բովանդակալից ու հետաքրքիր զրույց վարեց հերթական կինոդիտմանը ներկա դպրոցակաների հետ, որը կարծում ենք ուսանելի էր ոչ միայն նրանց համար, այլև նրանց ուղեկցող ծնողների ու ուսուցիչների:
Մի քանի ժամ տևած զրույցը բավական հետաքրքիր էր, քանզի Լևոն Մինասյանը գյումրեցուն հատուկ հումորով շատ հանգամանալից խոսեց թե այսօր Եվրոպայում նկարահանվող կինոյի, թե կինոքաղաքականության, թե Եվրոպական կինոփառատոնային միտումների, թե կինովարձույթի շուկաների մասին և թե կիսվեց իր մոտեցումներով այն կինոյի մասին, որը նկարահանվում է Հայաստանում և որը կարող է նկարահանվել:
Այս անգամ դիտման էին ներկայացված երիտասարդ ռեժիսորներ ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆԻ՝ «Քամու հետ» և ԱՐԱՄ ԱՍԱՏՐՅԱՆԻ՝ «Ախմախը» ֆիլմերը, իսկ քննարկելու էին ստեղծագործությունները կինոռեժիսոր ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ու սցենարիստ ԱՐՄԵՆ ՎԱԹՅԱՆԻ մասնակցությամբ:
Նաիրա Մուրադյանն առանց կաղապարային մոտեցումների խոսեց նաև կոնկրետ ֆիլմերի մասին, նաև մեր հասարակության համար կուլտային ֆիլմերի մասին՝ անկեղծության մեծ չափաբաժնով ներկայացնելով իր տեսակետները, մոտեցումներն ու ընկալումները:
Տասնյակ լուսավոր հայացքներով փոքրիկներ Երևանի թիվ 192 հիմնական դպրոցից նախ դիտեցին «Բարեկենդան»,«Խոսող ձուկը» և «Կիկոսի մահը» մուլտֆիլմերը, այնուհետև ավելի քան մեկ ժամ Կինոյի տան հանրահայտ «Բուխարու սրահ»-ում
«հարցաքննեցին» Դավիթ Սահակյանցին:
Երեք երիտասարդ ռեժիսորներ Մանե Բաղդասարյանը, Մանե Գիրգորյանը և Մարիամ Եգորյանը ներկայացրել էին իրենց ֆիլմերը, որոնց շուրջ դիտումից հետո պետք է կայանար խոսակցություն կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի, կինօօպերատոր Վահագն Տեր-Հակոբյանի ու դերասան, սցենարիստ Արշո Հարությունյանի մասնակցությամբ:
Երիտասարդներին, որոնցից շատերն ուսանում էին կինոմասնագիտություններ, հետաքրքրում էին կինոյի հետ կապված բազում խնդիրներ և Կինո#զրույցներ նախագծի առավելությունը հենց նրանում է, որ այն ընթանում է ոչ միայն հարց ու պատասխանի, այլ հենց զրույցի ձևով ու զրույցի մասնակիցները կարողանում են նաև իրենց տեսակետներն արտահայտել բանախոսի դիտարկումների հետ կապված:
Համբարձում Խաչանյան - Արամ Ամիրբեկյան դերասանական անզուգական զույգի մասնակցությամբ երկու վարսավիրների արկածները, որոնք վարչապետի կարգադրությամբ որոշ ժամանակ հանդես են գալիս արտասահմանյան դիվանագետների դերում, բազմաթիվ խորքային խնդիրներ է արծարծում:
Երկար զրույցը, որ ծավալվեց ֆիլմի դիտումից հետո, Դավիթ Մաթևոսյանի, Նարինե Մալյանի մասնակցությամբ, դարձավ մի անկրկնելի երեկոյի առանցքը, որի ընթացքում նոր, բազում նոր գույներով ընդգծվեցին Հրանտ Մաթևոսյանն ու Հենրիկ Մալյանը, Խորեն Աբրահամյանն ու Ֆրունզիկ Մկրտչյանը, Սոս Սարգսյանն ու Ազատ Շերենցը, շատ սիրելի մարդիկ ու սիրելի անուններ, որոնք ֆիլմի աստղաբույլի մաս են կազմում:
Այս նախագիծը մեծ գոհունակությամբ են ընդունել թե դպրոցականները, թե նրանց ուսուցիչները, թե դպրոցականները և մենք այս մեծ ոգևորությամբ շարունակելու ենք այս նախագիծը:
Այս հանդիպումը ևս եկավ ապացուցելու, որ Կինո#Զրույցներ խորագիրը կրող հանդիպումների շարքը շատ էական է ստեղծագործողների համար, որովհետև թույլ է տալիս իրենց խնդիրները բարձրաձայնել, անկեղծ ու բաց խոսել դրանց մասին, որոնել լուծումներ, խորհրդակցել ու նաև զրույցի միջոցով վեր հանել բոլոր կողմերը:
22 տարվա վաղեմության այս ֆիլմը հիմնականում անհայտ էր հայ հանդիսատեսին: Եվ ահա երեկ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տանը հանդիսատեսը դիտեց ֆիլմը, որը կոչվում է ՆՐԱ ՀԱՅ ԱՐՔԱՅԱԶՆԸ:
Հատկանշական է, որ Կինոյի տանը տեղի ունեցող հանդիպումները, կինեմատոգրաֆիստների միության կինոնախագծերը միավորում են մի քանի սերունդների և ուրախալի է, որ գերակշռում են երիտասարդները:
Վահագն Տեր-Հակոբյանի խոսքի ուղիղ հեռարձակման տեսագրությունն առկա է մեր էջում, իսկ մնացածի՝ ջերմ մթնոլորտի, աշխույժ զրույցի ու հետաքրքրվածության մասին խոսում են լուսանկարները:
Կինոյի տան լեգենդար «Բուխարու սրահ»-ում ուղղակի տեղ չկար և այս փաստը խոսում է այն մասին, որ կինոյի զարգացման խնդիրներն այսօր արդիական են առավել, քան երբևէ:
... Բարձրահասակ, սոկրատյան ճակատով, կիրթ, մտացի՝ շատ դեպքերում, դիրքից դիրք անցնելիս, Երզնկյանը ծածանում էր ոչ թե ինտերնացիոնալիստի իր գեղեցիկ դրոշը, այլ՝ իր անձնական առաքինությունը:
Եվրոպացի հանդիսատեսը հնարավորություն է ունեցել դիտելու Հարություն Խաչատրյանի մեծ ճանաչում ունեցող «ՍԱՀՄԱՆ», Դավիթ Սաֆարյանի՝ «ՏԱՔ ԵՐԿԻՐ, ՑՈՒՐՏ ՁՄԵՌ», Սեդա Գրիգորյանի՝ «ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՏՈՒՆ», Դիանա Կարդումյանի՝ «ՏՈՄԲԵ», Վահագն Խաչատրյանի՝ «ԼՈՒՍԻՆԸ, ԱՐԵՎԸ ԵՎ ՀՐԱՑԱՆԱԿԻՐՆԵՐԸ» ֆիլմերը...
Երեկոն բացառիկ էր նաև այնքանով, որ ֆիլմի դիտումից հետո ներկաները հանդիպեցին Ամասի Մարտիրոսյանի թոռնուհուն՝ բազմաթիվ սիրված անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր Գայանե Մարտիրոսյանին:
Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության «ԲՈՒԽԱՐՈՒ ՍՐԱՀԸ» մնում է այն ջերմ միջավայրը, որտեղ սիրում են հավաքվել մարդիկ՝ նշելու իրենց համար թանկ ու կարևոր իրադարձություն:
Հերթականը՝ գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի գրքի շնորհանդեսն էր:
Հավաքին, որին մասնակցում էին Շիրակի մարզի բազմաթիվ կինոգործիչներ, հանգամանորեն խոսվեց այն աշխատանքների ու անելիքների մասին, որոնք սպասվում են նորաստեղծ գիլդիային, ինչպես նաև այն խնդիրների մասին, որոնք դրված են գիլդիայի առջև:
Ֆիլմի դիտումից հետո «Բուխարու սրահում» երկար շարունակվեց խոսքուզրույցը, հուշերի բազմաթիվ դրվագներ ներկայացվեցին, որոնք էլ շատ յուրահատուկ կերպով լրացրեցին պատումը Մեծ Արտիստի մասին:
Ավելի քան 80 էջից բաղկացած հաշվետվությունում մանրամասնորեն ներկայացված էին բոլոր այն աշխատանքները, որոնք տարբեր ուղղություններով իրականացվել են անցած մեկ տարում՝ սկսած վերաբացված կինոյի տան դռներից, մինչև կինոցուցադրումների, կինոքննարկումների, կինոբանավեճերի հանգամանալից ներկայացում, Կինոյի տան մեծ դահլիճի նորոգում 43 տարի անց...
Ինչպես նշել է ֆիլմի ռեժիսորը, այն ֆիլմ-հիշողություն է, որի հերոսը ռեժիսորի հայրն է՝ կինոգետ, խմբագիր Ռոբերտ Մաթոսյանը, որը Սպիտակի երկրաշարժից հետո իրեն նվիրել է Սպիտակին, նրա ծնողազուրկ երեխաներին, այդ օրերին իր ստեղծած մանկական ֆոնդին։
Հրանտ Հակոբյանի ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ ֆիլմը պատում էր Վարպետի մասին՝ նրա անցած կյանքի դրվագներով, անցած մեծ ճանապարհի կեռմաններով, Վարպետի խոհերով, զգացումներով:
Երեկ, նոյեմբերի 20-ին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության «Բուխարու սրահ»-ում հավաքվածները երկար ու ջերմ զրուցում էին հայ-իտալական կինոառնչություններից:
Լուսանկարների մասին չենք պատմելու, համեցեք, դիտեք: Կինոյի տան դռներն այլևս միշտ բաց են ոչ միայն կինոյի, այլև արվեստի մյուս ներկայացուցիչների ու բոլորի առաջ:
Ամեն օր՝ առավոտից մինչև ժամը 17:30, սիրով սպասում ենք ձեզ:
ՌեԱնիմանիա միջազգային կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան դահլիճ էր բերել բազմաթիվ հյուրերի՝ դիվանագետների, պաշտոնյաների, կինոռեժիսորների, պրոդյուսերների, դերասանների և այլոց:
Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մաթիաս Կիսլերը, ՌեԱնիմանիա փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին ներկայացրեցին երեկոն և հյուրերին, որից հետո բեմ հրավիրված երաժիշտը ավելի քան մեկ ու կես ժամ դահլիճը պահեց լարվածության բարձրակետում, մեծագույն հաճույք պատճառելով ներկաներին:
Հոկտեմբերի 28-ին, ՌեԱնիմանիա միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությամբ, երբ մեծ դահլիճի էկրանին հայկական մուլտֆիլմերն էին, իսկ այդ ֆիլմերի սքանչելի երաժշտությունը դահլիճում հնչեցնում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ մեծ նվագախումբը, մշակութային միջավայրը տեղափոխվել էր Կինոյի տան մեծ դահլիճ:
Հայ կինոյի բեղմնավոր ճանապարհ անցած ռեժիսորներից և կինոյի կազմակերպիչներից մեկի՝ Արկադի Հայրապետյանի ծննդյան 90-ամյակին էր նվիրված Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության փոքր դահլիճում (Հ. Մալյանի անվան թատրոն) տեղի ունեցած երեկոն...
Նա նկարահանել է 15-ից ավելի ֆիլմ, այդ թվում և ՎԵՐՋԻՆ ՕՐԸ ֆիլմը՝ նվիրված Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, որը, ի թիվս նրա այլ ֆիլմերի, դիտեցին երեկոյի մասնակիցները:
Գուցե դժվար է պատկերացնել, որ տասնյակ երիտասարդներ երեկոյան ժամանցի համար նախընտրում են Կինոյի տանը դիտել Նարեկացուն նվիրված ֆիլմ ու երկար քննարկել ֆիլմն ու խոսել Նարեկացու մասին, բայց դա իրողություն է:
Հայկական կինոյի լավագույն ռեժիսորներից մեկի՝ Հովիկ Հախվերդյանի «ՍԵՐՈԲԻ ԾԱՌԸ» կարճամետրաժ կինոնկարը, որը նկարահանվել էր 1978 թվականին, 40 տարի անց՝ ՎԵՐԱԴԱՐՁ ԿԻՆՈՅԻ ՏՈՒՆ ԽՈՐԱԳՐՈՎ ցուցադրվեց Կինոյի տան փոքր կինոսրահում՝ ներկաներին վերադարձնելով այն Երևանն ու այն մարդկային միջավայրը, որն արտացոլված է ֆիլմում:
Բազմաթիվ երիտասարդներ, որոնք եկել էին ազնավուրյան երեկոյին, կինոցուցադրումից առաջ մեծ հետաքրքրությամբ լսեցին ճանաչված կինոգետ, գրականագետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանին, որը երկար տարիներ անց կրկին Կինոյի տանն էր...
Ֆիլմի դիտումից հետո, ինչպես միշտ, ԲՈՒԽԱՐՈՒ ՍՐԱՀ-ի ջերմ մթնոլորտում երկար ու բովանդակալից զրույց ծավալվեց ֆիլմի շուրջ, բազմաթիվ հետաքրքրական մանրամասներ պատմվեցին նկարահանման հրապարակից, ֆիլմի ճակատագրից, դերասանների ու ստեղծագործական խմբի աշխատանքներից:
Կինոյի տան «Բուխարու սրահ»-ը ժամեր շարունակ շնչում էր հայկական կինոյի մթնոլորտով, որի կենտրոնում դպրոցականներն էին, որոնք, վստահաբար, տուն վերադառնալիս ավելի խորությամբ կփորձեն ուսումնասիրել հայկական կինոն, մանավանդ, որ սա առաջին հանդիպումն էր յուրահատուկ կինոխաղի հետ, բայց ոչ՝ վերջինը:
Հայկական կինոյում բազմաթիվ չեն միջազգային կինոփառատոներում կնոջ դերի համար «Լավագույն դերասանուհի» մրցանակին արժանանալու փաստերը: Այդպիսի բացառիկ պատեհություն ժամանակին հայ կինոյին նվիրել է հայ կինոյի նվիրյալ անուններից՝ Գալյա Նովենցը...
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը սեպտեմբերի 5-ին այցելեց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն՝ ծանոթանալու Հայաստանի Ազգային Սինեմատեքի կառուցման նախագծին:
Ճանաչված նկարիչ ՆԵՐՍԵՍ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ Կինեմատոգրաֆիստների միությանն էր նվիրում մեր կինոյի մեծանուն վարպետների՝ կինեմատոգրաֆիստների միության բոլոր նախկին նախագահների մեծ մատիտանկար դիմանկարները...
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, երկար շրջեց այն տարածքներում, ուր ոչ հեռու ապագայում լինելու է հայկական ժամանակակից կինոթանգարանը՝ Սինեմաթեքը:
Հայ-իրանական համատեղ արտադրության ֆիլմը՝ «Եվա»-ն, առաջին ֆիլմն էր, որ տասնամյակներ անց Կինոյի տան մեծ դահլիճի վերաբացումից հետո ցուցադրվեց կինոյի մարդկանց համար այդ հարազատ դահլիճում:
Մասնագիտական խումբն աշխատում է աշխարհի ժամանակակից Սինեմաթեքների ուսումնասիրությամբ և հայկական Սինեմաթեքի զարգացման ծրագրերի, տեսլականների ստեղծման ուղղությամբ:
Հունիսի 29-ին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տանը կինոյի տոն էր ... 43 տարի անց վերաբացվում էր Կինոյի տան լեգենդար մեծ դահլիճը: 8 ամիս անց կինեմատոգրաֆիստների միությունում տեղի ունեցած փոփոխություններից, ևս մեկ դուռ բացվեց Կինոյի տան դռներից: Առջևում ի թիվս այլ գործերի, մեծ կինոթանգարանի՝ Սինեմատեք-ի գլոբալ նախագիծն է, որի աշխատանքներն արդեն ծրագրման փուլում են:
Կինոյի տան հանրահայտ «Բուխարու սրահ»-ում երեկոն նվիրված էր կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցին, հյուրերն էլ նրա մտերիմներն էին, երկար տարիների ընկերները, մերձավորներ, նրա կինոյի երկրպագուներ, երիտասարդներ:
«Վերադարձ կինոյի տուն» խորագրով ջերմ երեկոն այս անգամ նվիրված էր կինոարվեստում իր ուրույն հետքը թողած արվեստագետի՝ Ալբերտ Մկրտչյանի հիշատակին: Կինոյի տան փոքր կինոսրահի էկրանին հայ կինոյի վարպետներից Ալբերտ Մկրտչյան ռեժիսորի կինոն էր՝ նրա առաջին կարճամետրաժ ֆիլմերը՝ «Հուշարձանը»-ը և «Լուսանկարը»:
Դասախոսություն-քննարկում-զրույց ձևաչափով հանդիպումը կինոռեժիսոր, պրոդյուսեր Լիանա Սմբատյանի հետ էր: Ինչպե՞ս են սովորեցնում ստեղծել կինո գլխավոր հարցը քննարկման առանցքում էր, որն էլ դարձավ ջերմ, մտերմիկ մթնոլորտում անցած զրույցի հիմնական թեման:
«Վերադարձ Կինոյի տուն» խորագրով կինոերեկոյի «հյուրն» այս անգամ տաղանդավոր գրող, սցենարիստ, կինոռեժիսոր, նկարիչ Աղասի Այվազյանն էր, որի կինոն մեծ հետք է թողել հայկական կինոարվեստում:
Որ նա եզակի մարդ էր՝ նշում էին բացառապես նրա բոլոր ընկերները: Որ նա լեգենդ էր, առաջնորդ, բոլորն այդ մասին խոսում էին անթաքույց: Որ նա համարձակվեց անհայտի մեջ սկսել փառատոնային շարժումը...